Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել երկրի մայրաքաղաքին նոր կարգավիճակ տալու օրինագիծը: Կոլումբիայի շրջանի Վաշինգտոնը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու օրինագծին կողմ է քվեարել 232 կոնգրեսական, դեմ են հանդես եկել 180-ը: Թեմային է անդրադարձել CNBC-ն:
Փաստաթղթին հավանություն են տվել հիմնականում դեմոկրատները: Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականներն օրինագիծն ամենայն հավանականությամբ չեն ընդունի:
Օրինագծի հեղինակ՝ դեմոկրատ էլեանոր Հոլմս Նորթոնի պնդմամբ՝ առանձին նահանգի ձևավորումն ունի քաղաքական ու ժողովրդագրական հիմք:
Կոլումբիայի շրջանի Վաշինգտոնի բնակչությունը 700000 է: Այն 22 նահանգներից ավելի շատ հարկեր է վճարում: