Եվրոպացի ղեկավարները պետք է լրջորեն մտածեն նոր իրականության մասին, որում Միացյալ Նահանգները կարող է չձգտել դառնալ համաշխարհային առաջնորդ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը The Guardian պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք մեծացել ենք որոշակի հասկացողությամբ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համաշխարհային առաջնորդ լինել: Եթե ԱՄՆ-ն իր կամքով այժմ ցանկանա դադարեցնել այդ դերի կատարումը, ապա մենք պետք է լրջորեն մտածենք այդ հարցի շուրջ»,- հայտնել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ իր երկրում ամերիկյան զորախմբերն օգնում են պաշտպանելու ոչ միայն ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների, այլև՝ Վաշինգտոնի շահերը: Մերկելը խոստացել է շարունակել հզորացնել Գերմանիայի ռազմական ներուժը: