Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կրկին հետաձգել է հաջորդ ամսին նախանշված հարսանիքը, սակայն այս անգամ Եվրամիության՝ կառույցի բյուջեի քննարկմանը միտված գագաթնաժողովի պատճառով՝ գրում է՝ ABC News-ը:
«Բրյուսելում խորհրդի հանդիպումը նախանշված է անցկացնել հուլիսին, երբ նշանակված էր նաև մեր հարսանիքը: Սակայն ես պետք է հոգ տանեմ իմ աշխատանքի ու Դանիայի շահերի մասին: Հետևաբար՝ մենք ստիպված ենք նորից հետաձգել մեր ծրագրերը»,- Instagram-ի իր էջում գրել է դանիացի հարսնացուն:
Արարողությունը հետաձգվում է արդեն երկրորդ անգամ: Անցյալ տարի Ֆրեդերիկսենը հարսանիքը հետաձգել էր երկրում խորհրդարանի ընտրությունների պատճառով, որոնք անցկացվել են հունիսի 5-ին:
Մետե Ֆրեդերիկսենն իր փեսացուի հետ ծանոթացել է 2014-ին և նշանադրվել 2017-ին: Դանիայի վարչապետը հույս է հայտնել, որ շուտով իրեն կհաջողվի ամուսնանալ: