Պակիստանի քաղավիացիայի օդաչուների ավելի քան 30 տոկոսի թռիչքի արտոնագիրը կեղծ է, հետևաբար՝ թռիչքներ իրականացնելու իրավունք չունի: Այս մասին հայտարարել է Պակիստանի ավիացիայի նախարարը՝ տեղեկացնում է CNN-ը:
Երկրի Ազգային ժողովին ուղղված ելույթի ժամանակ նախարարը հայտարարել է, որ Պակիստանի 262 օդաչուները քննությունն ինքնուրույն չեն հանձնել և ինչ-որ մեկին վճարել են դրա դիմաց:
Պակիստանում գործում է 860 օդաչու, որոնք ծառայում են տեղական ավիաուղիներին, այդ թվում է նաև Պակիստանի միջազգային ավիաուղիները:
Ի դեպ՝ Պակիստանի միջազգային ավիաուղիները դադարեցրել է իր բոլոր այն օդաչուների գործունեությունը, որոնց արտոնագիրը կեղծ է:
Թռիչքների արտոնագրերի վերաբերյալ հետաքննությունը մայիսի 22-ին Կարաչիում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության մաս է կազմում: