ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայելին հորդորել է դադարեցնել Հորդանանի Արևմտյան ափի բռնակցման մտադրությունները՝ հրեական պետությանը դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տեսաուղերձի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Միջազգային կառույցի գլխավոր քարտուղարն Իսրայելի գործողությունները որակել է որպես միջազգային նորմերի կոպիտ խախտում: Գուտերեշի հավաստմամբ՝ բռնակցումը լուրջ վնաս կհասցնի երկու պետություն ստեղծելու հեռանկարին ու կզրոյացնի նոր բանակցությունների հնարավորությունը:
«Իսրայելին հորդորում եմ հրաժարվել բռնակցման ծրագրից»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: