Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, այսօրվանից վերականգնում է աշխատանքը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այն մոտ երեք ամիս փակ է եղել՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Էյֆելյան աշտարակում գործում են սանիտարական նորմեր, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրում: Այցելուներն առայժմ կարող են բարձրանալ մինչև երկրորդ հարկ միայն աստիճաններով: Աշտարակի ամենաբարձր հարկ տանող վերելակները փակ կմնան մինչև հուլիսի 1-ը:
Բացի այդ, Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ամենօրյա ախտահանման աշխատանքներ կիրականացնեն: