Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կրկնապատկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլխի մասին տեղեկատվության դիմաց պարգևավճարը՝ հասցնելով 10 միլիոն դոլարի՝ գրում է CNBC կայքը:
ԻՊ-ի նոր առաջնորդ Ամիր Մուհամմադ Սաիդ Աբդալ Ռահման ալ Մաուլան, որը հայտնի է նաև Հաջջի Աբդալլահ անունով, ահաբեկչական խմբավորման ղեկավար է ընտրվել 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունքում Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանությունից հետո:
Նախկինում Ալ Մաուլան եղել է «Ալ Կաիդայի»՝ իրաքյան ճյուղի ավագ անդամ՝ նախքան Իրաքում և Սիրիայում ԻՊ-ին միանալը:
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարությունը հայտարարել է, որ առաջարկվող պարգևավճարը կարևոր պահ է աշխարհում գործող ԻՊ-ի ու դրա ճյուղերի դեմ հակաահաբեկչական պայքարում: