Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում սկսված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են սկսվել այն ժամանակ, երբ ակտիվիստները Լաֆայեթ հրապարակում փորձել են քանդել ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը:
Ցուցարարները կոտրել են հուշարձանի շուրջը կառուցված ժամանակավոր ցանկապատը: Ակտիվիստներից մի քանիսը բարձրացել են արձանի վրա՝ այն պարանով կապելու համար:
Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են արգելապատնեշ ձևավորել արձանի շուրջը: Սակայն անհաջող փորձից հետո իրավապահները ստիպված են եղել պղպեղի փոշի կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար: