Եգիպտոսը մտադիր է չեղարկել մուտքի վիզայի վճարը մինչև հոկտեմբերի վերջ՝ գրում է The Sun պարբերականը:
Եգիպտոսը հուլիսի 1-ից պատրաստ է վերսկսել օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունումն իր երկիր, թեև կորոնավիրուսի վարակի աճը դեռևս չի կանգնեցվել: Արաբական այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 55000-ը, մահացել է 2000-ից ավելի հիվանդ:
Օտարերկրացի զբոսաշրջիկներին դեպի Կարմիր ծովի հանգստավայրեր գրավելու համար Եգիպտոսի իշխանությունները որոշել են մինչև հոկտեմբերի 31-ը մուտքի վիզայի համար գումար չգանձել: Այս որոշումը յուրաքանչյուրին հնարավորություն կտա խնայել 25 դոլար: