Միացյալ Նահանգներն այլևս չի պահանջում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա պաշտոնից, սակայն ակնկալում է, որ արմատական փոփոխություններ կլինեն վարչակազմի վարքագծում: Այս մասին հայտարարել է արաբական երկրի ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին:
«Մենք չենք պահանջում լիակատար հաղթանակ: Մենք չենք ասում, որ Ասադը պետք է հեռանա»,-հայտնել է ամերիկացի դիվանագետը:
Ջեյմս Ջեֆրին նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են կտրուկ փոփոխություններ տեսնել, ինչը շատ հազվադեպ է պատահում ամբողջ աշխարհում: Ամերիկացի բանագնացը որպես հիանալի օրինակ բերել է Ճապոնիայի կառավարության վարքագծի փոփոխությունը Երկրորդ աշխարհամարտում կրած պարտությունից հետո:
«Սրանք այն բարեփոխումներն են, որոնք մենք կցանկանայինք տեսնել: Սակայն դա տեղի կունենա ա՞յս ղեկավարի, թե՞ նրան շրջապատող մարդկանց ղեկավարման օրոք՝ մենք չգիտենք»,- հայտարարել է Ջեյմս Ջեֆրին: