Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել հորդառատ տեղումների պատճառով։ Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ մնացել են ջրի տակ։ Ջրահոսքերը քշել-տարել են տասնյակ տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական ապրանքներ: Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ 5 տարեկան երեխա:
Նույն օրը 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Քաղըզմանի (Կաղզվան) շրջանում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6 կմ խորության վրա և բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ դարձել, ստիպել մարդկանց տագնապահար դուրս գալ փողոց ։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։