Հունիսի 22-ը ուկրաինացիները նշում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օր: 1941 թ. այս օրը ֆաշիստական Գերմանիան ռմբակոծեց Կիևը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դադարեցնել վեճերը Երկրորդ աշխարհամարտի մասին և հարգել բոլոր նրանց, ովքեր զոհվել ու տուժել են 20-րդ դարի այդ ամենամեծ աղետից:
«Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինան կորցրեց մոտ 10 միլիոն մարդկային կյանք, մինչդեռ գրեթե 13 միլիոն երեխա չի ծնվել»,- գրել է պետության ղեկավարը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն էլ Երկրորդ աշխարհամարտը կոչել է երկու տոտալիտար ռեժիմների միջև պայքար: Վարչապետը զուգահեռ է անցկացրել 1941-ի իրադարձությունների և ներկայի միջև ու հայտարարել. «Մենք, անշուշտ, թշնամուն կհանենք ուկրաինական հողից»: