Հյուսիսային Կորեան սպառնում է ոչնչացնել Միացյալ Նահանգները, եթե Վաշինգտոնը Կորեական թերակղզում վերսկսի պատերազմը՝ գրում է Lenta.ru կայքը:
Հյուսիսկորեացի դիվանագետները նշել են, որ այս տարի ԱՄՆ զինված ուժերը Հարավային Կորեայում տարաբնույթ ռազմական մանևրումներ են իրականացնում, որոնց գլխավոր նպատակն է արտասահմանյան երկրներից ամերիկյան զորամիավորումներ տեղակայել Կորեական թերակղզում՝ Հյուսիսային Կորեային արագ հարված հասցնելու համար: Հյուսիսկորեական կողմը նաև հիշեցրել է միջուկային հրթիռների մասին և նշել, որ կարող է պատժել ցանկացած մեկին, ով «կհամարձակվի ձեռք բարձրացնել իր վրա»: