«Հրե օղակ»՝ Արեգակի արտասովոր խավարմանը կիրակի օրն ականատես լինելու հնարավորություն կունենան Արևմտյան Աֆրիկայից մինչև Արաբական թերակղզի, Հնդկաստանից մինչև Հարավային Չինաստան: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ամենամյա Արեգակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրագնդի ու Արեգակի սկավառակի միջով:
Նշվում է, որ երկնային արտասովոր երևույթը տեղի է ունենում մեր մոլորակից մեծ հեռավորության վրա, հետևաբար չի կարող ամբողջությամբ փակել արևն ու տեսանելի է դարձնում Արեգակի սկավառակի միայն եզրագիծը, ինչն էլ հրե օղակ է հիշեցնում:
Արեգակի խավարումը կտևի 38 վայրկյան: