Ֆրանսիայում Մորիս անունով աքաղաղը, որը հայտնի էր իրեն առնչվող դատական գործընթացներով, մահացել է մայիսին, բայց աքաղաղի սեփականատերը որոշել է երկրում տիրող ծանր համաճարակային իրավիճակը նկատի ունենալով՝ հետաձգել շատ ֆրանսիացիների համար այդ տխուր լուրի տարածումը:
Մորիսի մասին լուրերը դուրս էին եկել Ֆրանսիայի սահմաններից, և ընտանի թռչունը ստացել էր միջազգային իրավապաշտպանների աջակցությունը՝ դառնալով «Գյուղական ձայներ» շարժման խորհրդանիշը:
Աքաղաղի տերերի համար խնդիրներ էին առաջացել այն ժամանակ, երբ հարևանությամբ ապրող թոշակառուները բողոքել էին առավոտյան աքլորականչի դեմ: Ֆրանսիայի Ռոշֆոր շրջանի քրեական դատարանն ի վերջո որոշում էր կայացրել հօգուտ Մորիսի:
Դատական գործընթացը դարձել էր ազգային քննարկումների թեմա: Խնդիրն այն է, որ Ֆրանսիայում քաղաքային կյանքի արագ աճը հանգեցրել է հակասության բնիկ գյուղացիների և «քաղաքից եկածների» միջև: Աքաղաղը, խորհրդանշելով գյուղի իսկական բնակիչներին, շահեց ամբողջ երկրի համակրանքը, և էլեկտրոնային խնդրագրի համար հարյուր հազարավոր ստորագրություններ հավաքվեցին՝ պահանջելով հանգիստ թողնել թռչունին և չխանգարել առավոտյան աքլորականչին: