• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել դեսպանները
Հետաքննություն
11:5719 Հնս, 2020

Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել դեսպանները

Բարձրաստիճան պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել գույքի, եկամուտների, ունեցվածքի  2019-ի տարեկան հայտարարագրերը։ 1lurer.am-ն ուսումնասիրել է դեսպանների հայտարարագրերը։

                                                                                       Վարդան Տողանյան

Վարդան Տողանյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2017-ից։ Տողանյանն ունի 4 բնակարան, որոնցից 3-ը Մոսկվայում՝ գնված 2006, 2009 և 2015 թվականներին։ Տողանյանը միանձնյա սեփականությամբ բնակարան ունի նաև Երևանի կենտրոնում և ավտոտնակ։ 2018-ին դեսպանը ձեռք է բերել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։

Տողանյանը բաժնեմասնակցություն և արժեթղթեր ունի Մեծ Բրիտանիայում գրանցված Arister Solutions LP  ընկերությունում, իսկ 2016-ին  Տողանյանը 21.5 միլիոն դրամով բաժնետոմսեր է ձեռք բերել Երևանի բնակիչ Լիդիա Ղազարյանից։ Դեսպանն ունի նաև 80.000 եվրոյի արժեքով այլ բաժնետոմսեր։  Տողանյանը նաև բանկում 1.5 միլիոն դոլարի չափով ավանդ ունի։ Թեև դեսպան դառնալուց ի վեր Տողանյանը 8 միլիոն դրամը գերազանցող գույք ձեռք չի բերել, սակայն մինչ այդ ունեցած թանկարժեք գույքի ծավալը հետևյալն է. 1992-2000  թվականներին Տողանյանը ժառանգություն է ստացել 8 միլիոն դրամը գերազանցող 7 նկար։ 2004-ին Տողանյանը մեկ այլ նկար է ձեռք բերել 30.000 դոլարով, 2007-ին՝ 30.0000 դոլարով, 2008-ին՝ 25.000 դոլարով, 2009-ին՝ 35.000 դոլարով։ 2001-ին Վարդան Տողանյանը 20.0000 դոլարով ժամացույց է գնել, հետագայում ևս 5 ժամացույց նվեր ստացել։

Տողանյանի դրամական միջոցները 2019-ին կազմել են 49 միլիոն ռուբլի, 4.8 միլիոն դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ։ Նա 52.000 դոլար եկամուտ է հայտարարագրել դեսպանի աշխատավարձից, 30.000 դոլար՝ տարածքի վարձակալությունից, մոտ 30 միլիոն դրամ՝ «Տոսպա» ռադիոխմբագրության շահաբաժնից, 4000 դոլար՝ տրված փոխառության տոկոսից և 15.500 դոլար՝ «Սբերբանկի» հետ քաղաքացիաիրավական պայմանագրի վճարից։

Տողանյանի կինը՝ Մերի Տողանյանը Մոսկվայում 3 ավտոտնակի միանձնյա սեփականատեր է, համասեփականատեր է Մոսկվայում մեկ այլ բնակարանի։ Մերի Տողանյանը բնակարան ունի նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ 2003-ին նա 30.000 դոլարով մանյակ է գնել, 2006-ին՝ 25.000 դոլարով օղեր և 2007-ին 15.000  դոլարով ձեռքի ժամացույց։ Մերի Տողանյանը նաև նվիրատվությամբ երկու մատանի է ստացել։ Դրամական միջոցները կազմել են 2.4 միլիոն ռուբլի ևս 34.000 ֆունտստեռլինգ Տողանյանը հայտարարագրել է որպես վարձավճար։ Խոսքը ենթադրաբար հենց Լոնդոնի բնակարանը վարձակալության հանձնելուց ստացած միջոցների մասին է։

                                                                                 Ծովինար Համբարձումյան

Ծովինար Համբարձումյանն այս տարվա հունիսի 4-ին նշանակվեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ նա վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։  Համբարձումյանը 4 անշարժ գույքի համասեփականատեր է, որոնցից 2-ը՝ բնակարան Երևանի կենտրոնում, մյուսը՝ հողամաս Արզնիում, նաև՝ հողին ամրակայված անշարժ գույք Վարդենիսում։ Ծովինար Համբարձումյանը միանձնյա սեփականատեր է Երևանի կենտրոնում մի բնակարանի, մի կիսակառույցի և Ջրվեժում առանձնատան։Անցյալ տարվա ընթացքում Համբարձումյանը ևս մեկ բնակարան ու ավտոտնակ է ձեռք բերել, այս անգամ՝ Արաբկիրում։ Բնակարանի արժեքը 25.4 միլիոն դրամ է, իսկ ավտոտնակինը՝ 2 միլիոն։ Գույքերը դեսպանը ձեռք է բերել կառուցապատմամբ զբաղվող «Միկշին» ընկերությունից։

Իտալիայում ՀՀ դեսպանը բանկում առանձին հաշիվներով ունի 1 միլիոն դրամի, 35 հազար դոլարի ավանդ։ Նրա եկամուտները գոյացել են 8 միլիոն դրամի չափով՝ վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձից, 2.2 միլիոն դրամ եկամուտ Համբարձումյանը ստացել է ՊԵԿ-ից (ենթադրաբար` Արաբկիրում բնակարանը նա ձեռք է բերել եկամտահարկի վերադարձ նախատեսող կարգով): 6600 դոլար Ծովինար Համբարձումյանը նվիրատվություն է ստացել Ոսկան Համբարձումյանից։ Եկամուտներում ևս 1300 դոլար գոյացել է փոխառությունից ստացված տոկոսների հաշվին։

                                                                             Գեղամ Ղարիբջանյան

2019-ին Կատարի պետությունում ՀՀ դեսպան նշանակվեց Գեղամ Ղարիբջանյանը։ 2019-ի տարեկան հայտարարագրում Ղարիբջանյանը հայտարարագրել է համասեփականատիրությամբ 6 անշարժ գույք, վերջինը ձեռք է բերել 2011-ին՝ Արագածոտի մարզի Անտառուտ համայնքում գնելով հողամաս։ Երևանի կենտրոնում Ղարիբջանյանն ունի 3 բնակարան, մեկ ավտոտնակ։ Անտառուտում բացի հողամասը, նա ունի նաև առանձնատուն։

Գեղամ Ղարիբջանյանը 2018-ին ձեռք է բերել BMW մակնիշի մեքենա, նա ավելի քան 43.000 դոլարի ավանդ ունի։ Դեսպանը հայտարարագրել է ժառանգությամբ ստացված և 8 միլիոն դրամը գերազանցող 3 գեղանկար և 1 գլխաքանդակ։ Եվս մեկ գլխաքանդակ նա ստացել է նվիրատվություն 2009-ին։ Ղարիբջանյանի դրամական միջոցները կազմել են 28.000 դոլար և 3.2 միլիոն դրամ։ Դեսպանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 27.000 դոլար,  փոխառությունների տոկոսից՝1.8 միլիոն դրամ։ Ղարիբջանյանը վարձակալությամբ տարածք է տրամադրում «Իսքեյփ հաս» ՍՊԸ-ին, որի դիմաց ստանում է 5.9 միլիոն դրամ վարձավճար և «Դեմառ թրեվլ» ՍՊԸ-ին, որից ստանում է մոտ 3 միլիոն դրամ վարձավճար։

                                                                                     Արմեն Սմբատյան

Արմեն Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան նշանակվեց 2019-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել էր տարբեր պաշտոններ՝ մշակույթի նախարար, ՌԴ-ում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի խորհրդական և այլն։ Սմբատյանը 2017-ին բաժնային սեփականությամբ բնակարան է ստացել ժառանգություն Երևանի կենտրոնում, իսկ մինչ այդ՝ 2002-ին Կոտայքի Նուռնուս համայնքում ձեռք էր բերել առանձնատուն և հողամաս։ 2017-ին Սմբատյանը բաժնեմաս է ձեռք բերել «Էկզոտարիում» ՍՊԸ-ում։ Սմբատյանի դրամական միջոցները հաշվետու տարում կազմել են 2 միլիոն դրամ և 10.000  դոլար։

Կինը՝ Ելենա Սմբատյանը միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան ու ավտոտնակ է հայտարարագրել Մոսկվայում ու ևս մեկ բնակարան Դուբայում։ Թե’ Մոսկվայի, թե’ Դուբայի բնակարանները նվիրատվություններ են։ Ելենա Սմբատյանը 2 միլիոն դրամ շահաբաժին է ստացել «Էկզոտար» ՍՊԸ-ից։

                                                                                     Արտաշես Թումանյան

Արտաշես Թումանյանն Իրանում ՀՀ դեսպանն է 2015-ից։ Մինչ այդ նա եղել է հարկային ծառայության ղեկավար, փոխարտգործնախարար, պատգամավոր, 2000-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար։ Թումանյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 ավտոտնակ Երևանի կենտրոնում, նաև՝ մեկ անշարժ գույք Վանաձորում և հողամաս Նոր-Նորքում։ Թումանյանի դրամական միջոցները կազմում են 20 միլիոն դրամ և 60.000 դոլար։ Որպես դեսպան՝ աշխատավարձը կազմել է  մոտ 29.000  դոլար։ Նա նաև «Լիսամ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետեր է, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնել որդուն՝ Սամվել Թումանյանին։

Արտաշես Թումանյանի կինը՝ Անահիտ Շահվերդյանը հայտարարագրել է 3 հասարակական նշանակության շինություն, որոնցից մեկը գտնվում է Կենտրոնում, մյուսները՝ Աջափնյակում և Արաբկիրում։ Բացի այդ, դեսպանի կինը Արաբկիրում առանձնատուն է նվեր ստացել, Շենգավիթում, Աջափնյակում, Պռոշյանում  գնել է հողամասեր։ Համատեղ սեփականությամբ Շահվերդյանը Երևանի կենտրոնում ունի բնակարան և ավտոտնակ, նաև՝ նվիրատվությամբ առանձնատուն Օձունում։ Շահվերդյանն ունի 80.000 դոլարի ավանդ բանկում, նաև՝ 109 միլիոն դրամի բաժնեմասնակցություն։

Թումանյանի կինը, ըստ էության, վարձակալությամբ տարածք է հանձնել «Դարֆ» ՍՊԸ-ին և 2019-ին այդ ընկերությունից ստացել 3.2 միլիոն դրամ։ «Դարֆ» ՍՊԸ-ն այլ կերպ հայտնի է որպես «Մեծ անիվ» խանութների ցանց։

                                                                                    Ռուբեն Սադոյան

Ռուբեն Սադոյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2017-ից։ 2019-ին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 անշարժ գույք Երևանի կենտրոնում, վերջին բնակարանը գնել է 2008-ին։ 2018-ին դեսպանը նվիրատվություն է ստացել Toyota մակնիշի մեքենա։ Սադոյանի դրամական միջոցները կազմել են 32 միլիոն դրամ, 415.000 դոլար և 95.000  եվրո։ Ռուբեն Սադոյանի եկամուտների մոտ 30.000 դոլարը գոյացել է դեսպանի աշխատավարձից, նաև ստացել է 3 փոխառություն «Կոնվերս բանկից»՝ 30 միլիոն դրամի, 10 հազար դոլարի չափով։ Եվս 30.000 դոլարի փոխառություն նա ստացել է «ՎՏԲ Հայաստան» բանկից։

Սադոյանի կնոջ՝ Մերի Աղայանի դրամական միջոցները կազմել են 100.000 դոլար, 10 միլիոն դրամ և 86.000 եվրո։

                                                                                     Ֆադեյ Չարչօղլյան

Ֆադեյ Չարչօղլյանը Հունաստանում ՀՀ դեսպանն է 2016-ից, իսկ մինչ այդ նա ՀՀ-ն էր ներկայացնում Քուվեյթում։ Դեսպանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի կենտրոնում։ Չարչղօլյանի դրամական միջոցները 2019-ին կազմել են 140.000 դոլար, 85.000 եվրո և 1.5 միլիոն դրամ։ Որպես դեսպան նրա աշխատավարձը կազմել է 44.000 եվրո։

Կնոջ՝ Աննա Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 200.000 դոլար և 120.000 եվրո։

                                                                                  Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2016-ից։ Մինչ այդ նա Հայաստանի դեսպանն էր Չինաստանում։ Ըստ 2019-ի հայտարարագրի՝ Սարգսյանը համատեղ սեփականությամբ բնակարան ունի Արաբկիրում, միանձնյա սեփականատեր է Քանաքեռ-Զեյթունում մի բնակարանի ու ավտոտնակի, իսկ Ջրվեժում ունի հողամաս։ Սարգսյանը անցյալ տարեվերջի տվյալներով բանկում ունեցել է 28 միլիոն դրամի և 49.000 դոլարի ավանդ։

Նրա դրամական միջոցները կազմել են 10.6 միլիոն դրամ, 1200 դոլար և 24.000  եվրո։ 3.2 միլիոն դրամի եկամուտ դեսպանը ստացել է «Արդշինբանկից», իսկ ՊՆ-ից ստացված թոշակը կազմել է 1.7 միլիոն դրամ։ Եվս 27.000 եվրո գոյացել է դեսպանի ստացած աշխատավարձից։ Նրա կինը՝ Սուսաննա Սարգսյանը առանձնատուն ունի Արաբկիրում և համասեփականատեր է Արաբկիրում մեկ այլ բնակարանի։

Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, 28.000 դոլար և 3000  եվրո։

                                                                          Քրիստիան Տեր-Ստեփանյան

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչն է, մինչ այդ ՀՀ ներկայացուցիչն էր Ֆրանկոֆոնիայի խորհրդում։ Տեր-Ստեփանյանը Երևանի կենտրոնում ունի 3 բնակարան, որոնցից երկուսը միանձնյա սեփականություններ են, մյուսը՝ համատեղ բնակության։ Դեսպանի բանկային ավանդը կազմում է 35.000  դոլար։ Դրամական միջոցները 2019-ին կազմել են 31.000 եվրո, 7500 դոլար։ Եկամուտներից 51.000 դոլար Տեր-Ստեփանյանը ստացել է դեսպանի աշխատավարձից։

Տեր-Ստեփանյանի կինը՝ Օլգա Դավթյանը հայտարարագրել է Երևանի կենտրոնում գտնվող երկու բնակարան։ Դրամական միջոցները կազմել են 6000  դոլար և 15.000 եվրո։

 

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ467
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ինչ է հայտարարագրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 15:3014 Հնս, 2020 Ինչ է հայտարարագրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հասարակություն
  • Ինչ են հայտարարագրել ԱԺ նախագահն ու կինը 16:5613 Հնս, 2020 Ինչ են հայտարարագրել ԱԺ նախագահն ու կինը Հասարակություն
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագիր չներկայացնելու համար 55 վարույթ է հարուցել 20:1921 Փտր, 2020 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագիր չներկայացնելու համար 55 վարույթ է հարուցել Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015