Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ափսոսանք է հայտնել, որ չի կարողանում իր 60-ամյակը նշել Հայաստանում: Կինոռեժիսորը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ գրելով. «Ատոմ Էգոյանի 60-ամյակին: Երանի այն նշեի Հայաստանում»:
Էգոյանը չի կարողանում ցանկությունը կատարել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և կոչ արել արտերկրում բնակվող հայերին՝ հետևել ռեժիսորի օրինակին, Հայաստան տոմսի գումարը նվիրաբերել՝ հաջակցություն համաճարակի դեմ պայքարին և այս կերպ մոտեցնել Հայաստան վերադարձի օրը: