Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի ռազմածովային ուժերի իրականացրած՝ տեղական արտադրության հրթիռների արձակումը հաջողությամբ է պսակվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իրանական հրթիռի փորձարկումն իրականացվում է հենց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում է երկարաձգել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որը լրանում է հոկտեմբերին:
Վարժանքների ժամանակ ծովափից, ինչպես նաև ռազմանավերից հաջողությամբ արձակվել են կարճ և երկար հեռահարության հրթիռներ՝ ճշգրտությամբ թիրախավորելով նշանակետերին: Այս մասին հայտնում է իրանական կողմը:
Նոր սերնդի թևավոր հրթիռները, որոնց հեռահարությունը հասնում է 280 կմ-ի, փորձարկվել են Օմանի ծոցում անցկացվող իրանի ռազմածովային վարժանքների ժամանակ:
Դեռևս ապրիլին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ մեծացնում են ռազմածովային հրթիռների հեռահարությունը՝ հասցնելով 700 կմ-ի:
Չնայած արևմտյան ռազմական վերլուծաբանների՝ Իրանի ռազմական կարողությունները հաճախ ուռճացնելու Թեհրանի հայտարարություններին, այնուամենայնիվ մտահոգված են խնդրով: