Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ որոշել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ քննարկել հրթիռի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը զարգացնելու է հրթիռների արտադրությունը, «չնայած համաճարակներին ու հիստերիաներին»: «Ոչ ոք չի չեղարկել պատերազմը», և «անհրաժեշտ է դրան պատրաստվել խաղաղ ժամանակ»: Հետևաբար, «պետք է գումար ծախսել պաշտպանության վրա», չնայած «լրացուցիչ գումար չկա»:
Նախագահը բացատրել է, որ թշնամու ռազմական ագրեսիայի դեպքում Բելառուսի ռազմավարական խնդիրն է հակառակորդին մեծ վնաս պատճառել: Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ Բելառուսը խաղաղասեր երկիր է և մտադրություն չունի «զբաղվել գլոբալիզմով, գրավել օտար պետություններ»: