Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, մեկնաբանելով մահապատիժը վերականգնելու ԱՄՆ դաշնային իշխանությունների որոշումը, հայտարարել է, որ իր երկիրը մահապատժի դեմ է «ամենուրեք և ցանկացած պայմաններում», ու կոչ է արել բոլոր պետություններին՝ շարժում սկսել այդ պատժի կիրառման դեմ:
«Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ այս անարդար, անմարդկային և անարդյունավետ պատժամիջոցի համընդհանուր վերացմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դաշնային իշխանությունները նախատեսել են գրեթե 20 տարվա դադարից հետո հուլիսի կեսերին վերականգնել մահապատիժը: