Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության ժամանակ քննարկել է հայկական լոբբիի դեմ իրականացվելիք քայլերը։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։
«Հայկական լոբբին 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար, իրականացնում իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչություն։ Այդ քայլերը կանխելու համար քննարկվել են նախագծեր ու գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ապեկտները փաստերով ներկայացնել թուրքական ու միջազգային հանրությանը»,- ասել է Ալթունը։