Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը պաշտոնանկ է արել նահանգում փոքր ձեռնարկատիրությունների և տեղային ինքնակառավարման նախարար, ազգությամբ թուրք Ադեմ Սոմյուրեքին: Նախարարը մեղադրվում է իր անդամակցած «Աշխատավորական կուսակցության» ցուցակներում կեղծ անդամներ գրանցելու և նրանց անդամավճարները վճարելու համար։
Ադեմ Սոմյուրեքը մեղադրվում է նաև պատգամավորներին և կուսակիցներին ուղղված սեռական ու ատելության բնույթի արտահայտությունների համար:
Ազգությամբ թուրք նախարարն ասել էր, որ ինքն է հրաժարական ներկայացրել, սակայն Վիկտորիա նահանգի վարչապետն ընդգծել է, որ Ադեմ Սոմյուրեքը պաշտոնանկ է արվել։