Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային շրջաններում ականների պայթյունների հետևանքով մահացել են 39 խաղաղ բնակիչներ, ևս 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գրում է Anadolu գործակալությունը:
Տարածքն ականապատել են գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող ազգային բանակի զինվորականները:
Վերջերս Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարության ուժայինները լուրջ հակահարված էին հասցրել Հաֆթարի զորախմբերին ու ազատագրել Տրիպոլին ու Տարհունան: