Զինված հարձակում Աֆղանստանի արևելյան նահանգներից մեկում՝ Հոսթում: Այս գիշեր անհայտ անձինք գրոհներ են իրականացրել Ալիշեր քաղաքի կլինիկայի հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Զինված հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 8 մարդ՝ հայտնում են տեղական ոստիկանության բաժանմունքից: Զոհերի մեջ է եղել նաև Աֆղանստանի Իսլամական միասնության անդամ, երկրի խորհրդարանի պատգամավորի նախկին թեկնածու Աբդուլ Իխլասը:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել զինված հարձակման պատասխանատվությունը: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: