Մեծ Բրիտանիայում այսօր տոն է: Եղիսաբեթ թագուհին նշում է իր 94-ամյակը: Այսօր թագուհու պաշտոնական տարեդարձի օրն է, որը նշվում է հունիսի երկրորդ շաբաթ օրը, սակայն Եղիսաբեթ թագուհին իրականում ծնվել է 1926-ի ապրիլի 21-ին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի թագուհու պաշտոնական տարեդարձի ավանդույթը սկիզբ է առնում 1748-ից: Նախկինում՝ սովորույթի համաձայն, Մեծ Բրիտանիայի թագավորների ու թագուհիների ծննդյան տոնակատարությունները չեն կազմակերպվել իսկական ծննդյան օրը: Ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող ավանդույթը սկսվել է Ջորջ թագավորից, որը ծնվել էր նոյեմբերին, երբ եղանակն այնքան էլ բարենպաստ չի եղել զանգվածային տոնակատարություններ կազմակերպելու համար: Այդ ժամանակից ի վեր միապետների տարեդարձերը նշվում են ամռանը: