• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարությունը
Հասարակություն
21:2012 Հնս, 2020

Մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարությունը

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարությանը:

ՙ«Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյի կողմից արված ապակառուցողական և կողմնակալ դիրքորոշման, ինչպես նաև իրենց վնասակար և ապակողմնորոշիչ հայտարարության կապակցությամբ, որն, անկասկած, բացասական ազդեցություն է ունենալու մեր փոխգործակցության վրա:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեին միշտ վերաբերել ենք որպես արժեքավոր հարթակ, որտեղ իրական գործընկերները քննարկում են միմյանց մտահոգող բոլոր հարցերը:

Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի համաձայն` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն «...պետք է հանդիսանա հանդիպումների և կարծիքներ փոխանակելու հարթակ»:

Խորհրդարանական երկկողմ հանձնաժողովները հակամարտությունների լուծման հարթակ կամ միջնորդության ձևաչափ չեն և կոչված են զարգացնելու փոխշահավետ ու արդյունավետ խորհրդարանական գործընկերություն և համագործակցություն երկկողմ ձևաչափով` մի կողմից Եվրոպական միության և Հայաստանի միջև, մյուս կողմից` Եվրոպական միության և Ադրբեջանի միջև, ընդ որում` առանց մեկը մյուսի հաշվին իրականացնելու:

Վերոնշյալ հեղինակների կողմից հրապարակված այս հայտարարությունը խիստ մտահոգություններ է առաջացնում հեղինակների վստահելիության, ազնվության և կոմպետենտության առնչությամբ:

Նրանք նախընտրեցին անտեսել համագործակցության եւ քննարկումների այս կարևոր հարթակը և, անելով այս հակասական հայտարարությունը, չարաշահեցին համանախագահի և զեկուցողների իրենց պաշտոնական դիրքը:

Մի կողմից հայտարարությունը վերահաստատում է «անսասան աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքներին», իսկ մյուս կողմից` ամոթալի կերպով խեղաթյուրում հիմնարար սկզբունքների բուն էությունը:

Հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի տարածքի առնչությամբ երկու անգամ օգտագործվում են «գրավյալ» և «օկուպացիա» տերմինները: Սակայն հեղինակները պետք է իմանային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղը կամ որևէ այլ տարածք չեն համարում «գրավյալ տարածք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը չի սահմանվում որպես «գրավյալ»: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղն «օկուպացված» անվանելը որևէ կերպ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և դա չի հանդիսանում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիության և համաեվրոպական կառույցների դիրքորոշումը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ հայտարարության վերջին նախադասությունը ներառում է բացառապես Ադրբեջանի կողմից քարոզվող դիրքորոշումը, որը սիրում է կրկնել, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս նախադասությունն ինքնին հակասում է մոտ երեք տասնամյակ տևող խաղաղ գործընթացի տրամաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքները և տարրերը չեն կանխորոշում բանակցությունների արդյունքները (մի բան, որ հստակորեն ակնարկվում է հայտարարության մեջ):

Ընդհակառակը, հեղինակների կողմից հղում արված հիմնարար սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամաարտահայտության միջոցով:

Այս ֆոնին համանախագահներին և հիմնարար սկզբունքների նկատմամբ արտահայտված «անսասան աջակցությունը» բացարձակապես անապացույց է և ինքն իրեն հակասող:

Մենք նաև հաշվի ենք առել տիկին Կալյուրանդի կողմից ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմին հաջորդիվ տրված բացատրությունը, համաձայն որի հայտարարության մեջ արված «հակամարտության խաղաղ կարգավորումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» նախադասությունը «չի վերաբերում Ադրբեջանի ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այլ` Ադրբեջանի ցանկացած ապագա այն սահմաններին, որոնք կարող են միջազգայնորեն ճանաչվել համաձայնության հասնելուց հետո»:

Ակնհայտ է, որ հայտարարության վերաբերյալ տրված վերոնշյալ բացատրության բովանդակությունը հստակորեն մատնացույց է անում, որ հայտարարության հեղինակներն ի վիճակի չեն ներկայացնել կոմպետենտ մեկնաբանություններ խաղաղ կարգավորման այս բարդ գործընթացի և դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Հայտարարությունն առավել քան անընդունելի է դարձնում նաև այն հանգամանքը, որ այն արվել է վերջերս Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից հնչող նոր ռազմատենչ հայտարարությունների պայմաններում, որոնք սպառնում են սանձազերծել նոր պատերազմ: Կարևոր է նշել, որ նման հայտարարությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի ավտորիտար և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես թույլտվություն և առիթ Արցախի ժողովրդի դեմ ուժ կիրառելու և ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր սատարում են Ադրբեջանի նկրտումներն ապամարդկայնացնելու Արցախի ժողովրդին, կիսում են տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու պատասխանատվությունը և կդառնան տարածաշրջանում ագրեսիայի ծավալման մեղսակիցը:

Մենք նաև խիստ կասկածելի ենք համարում այն պատրվակը, որն օգտագործվել է այս հայտարարությունն անելու համար համար: Մենք գտնում ենք, որ հայտարարության հեղինակների իրական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ներկայացնելն է, ինչը մշտապես փորձել է Ադրբեջանը և ձախողել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ նախքան մայրուղու կառուցման առնչությամբ մտահոգություն արտահայտելը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են մեր գործընկերների արձագանքը և որը կարող է փրկել մարդկային կյանքեր: Ճանապարհի կառուցումը, որի նպատակն է ապահովել հիմնական ենթակառուցվածք մի ժողովրդի համար, որը, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից, ունի իրավունքներ, չի կարող համարվել առավել վտանգավոր, քան բռնապետական վարչակարգ ունեցող երկրի առաջնորդի կողմից տարածաշրջանում վերահաս պատերազմի սանձազերծման վերաբերյալ հնչեցվող սպառնալիքները, կամ էլ համաճարակի պայմաններում Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնք արձանագրվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների կողմից: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունն ունենալ հաղորդակցության հիմնական միջոցներ բխում է իրենց հիմնարար իրավունքներից և չի կարող վտանգել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բեսեսկուի դիրքորոշումը, ով հայտնի է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր սերտ և պարգևատրված կապերով, ինչպես նաև Ռումինիայում բնակվող հայերի հանդեպ նախկինում արտահայտած հակասական հայտարարություններով, խիստ մտահոգիչ է, քանզի ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բեսեսկուն ի վիճակի չի եղել վեր կանգնել նախկինում իր ունեցած կապերից և իր ներկայիս պարտականությունները կատարել բարեխղճությամբ և արժանավայել կերպով:

Հաշվի առնելով վերոնշյալը` մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հայտարարության կապակցությամբ, եւ հայտնում մեր խորը մտահոգությունն անընդունելի ձևակերպումներ պարունակող միակողմանի ու կողմնակալ հայտարարություններ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնական դիրքն անձնական տեսակետներ արտահայտելու համար օգտագործելու կապակցությամբ:

Այս համատեքստում, ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել և վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի եւ տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում:

Միաժամանակ, ցանկանում ենք վերահաստատել խորհրդարանական համագործակցության ձևաչափում Եվրոպական Միության հետ մեր գործընկերության և շարունակական համագործակցության կարևորությունը»:

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներ՝

Արման Եղոյան (ղեկավար) «Իմ քայլը» խմբակցություն
Արման Աբովյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Սիսակ Գաբրիելյան «Իմ քայլը» խմբակցություն
Մերի Գալստյան «Իմ քայլը» խմբակցություն
Հռիփսիմե Գրիգորյան «Իմ քայլը» խմբակցություն
Արկադի Խաչատրյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Սարգիս Խանդանյան «Իմ քայլը» խմբակցություն
Ռուբեն Ռուբինյան «Իմ քայլը» խմբակցություն
Իվետա Տոնոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Վիկտոր Ենգիբարյան «Իմ քայլը» խմբակցություն

 

Դիտումների քանակ782
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կորոնավիրուսի պատճառով դանդաղել է Հայաստան-ԵՄ գործընկերության համաձայնագրի վավերացումը 10:2318 Մայ, 2020 Կորոնավիրուսի պատճառով դանդաղել է Հայաստան-ԵՄ գործընկերության համաձայնագրի վավերացումը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026
  • Առաջին ձայները. կոխլեար իմպլանտացիա՝ 7-ամսականում 20:5816 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ 20:5416 Հլս, 2026
  • ԱԲ-ի կիրառումը երեխաների շրջանում աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը 20:5116 Հլս, 2026
  • Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար 20:4816 Հլս, 2026
  • Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին 20:4416 Հլս, 2026
  • Յուլիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4116 Հլս, 2026
  • Գույների ճկունությունը «Սիրո պարը» ցուցահանդեսում 20:3816 Հլս, 2026
  • ԿԼ. «Փյունիկը» Հանրապետականում կընդունի «Մարսաշլոկին» 20:3416 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026
  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 18:5416 Հլս, 2026
  • Հայաստանում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով Կառավարությունը գումար է հատկացրել 18:4316 Հլս, 2026
  • Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը 18:3616 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին կարևորել են ՀՀ-ի և Իռլանդիայի փոխգործակցության ընդլայնումը 18:2916 Հլս, 2026
  • Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար 18:2416 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր 18:1916 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան 18:1316 Հլս, 2026
  • Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 18:0616 Հլս, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները 17:5916 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները 17:5316 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ գոյաբանական պատերազմ է մղում. Ղալիբաֆ 17:4616 Հլս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 17:3716 Հլս, 2026
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել 17:2316 Հլս, 2026
  • Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը 17:1416 Հլս, 2026
  • Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել 17:0316 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 / ԱՄՆ-ը չի պատրաստվում իշխանափոխության համար ցամաքային զորքեր ուղարկել Իրան. Վենս 17:0016 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները 16:5916 Հլս, 2026
  • Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 16:5216 Հլս, 2026
  • 9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար 16:4116 Հլս, 2026
  • ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար 16:2916 Հլս, 2026
  • Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին 16:1816 Հլս, 2026
  • Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը 16:0616 Հլս, 2026
  • ԱՄՆ նախագահը հանձնարարել է բրազիլական ապրանքների մեծ մասի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել. Ռուբիո 15:5716 Հլս, 2026
  • Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ 15:4416 Հլս, 2026
  • Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը 15:2916 Հլս, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները 15:1816 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները 15:0816 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ծառուկյանի միայն ապօրինի միջոցները 106 մլրդ դրամ են. ԳԴ-ն պահանջում է ևս 117 գույք 15:0016 Հլս, 2026
  • Սթարմերը ժամանել է Կիև՝ հավաստիացնելու Լոնդոնի անսասան աջակցությունը Ուկրաինային 14:5416 Հլս, 2026
  • Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ 14:4716 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները 14:3616 Հլս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 14:2416 Հլս, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 148 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1216 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 13:5816 Հլս, 2026
  • Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը ձերբակալված էր 2024 թվականից. Թրամփ 13:4216 Հլս, 2026
  • ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը 13:1916 Հլս, 2026
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ 13:0716 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ-ՀՀ՝ 74-26% բաժնեմասերով հիմնադրվում է TRIPP զարգացման ընկերությունը. Միրզոյան 13:0016 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է 12:5916 Հլս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 12:4916 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը 12:3716 Հլս, 2026
  • Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը 12:2516 Հլս, 2026
  • Կառավարությունը կսահմանի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ 12:1316 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 12:1016 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:0416 Հլս, 2026
  • Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. Կառավարությունը որոշում ընդունեց 11:5916 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքին 11:4916 Հլս, 2026
  • «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել 11:3916 Հլս, 2026
  • 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար ՀՀ մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 11:2616 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ 11:2216 Հլս, 2026
  • Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները 11:1216 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0016 Հլս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 10:4416 Հլս, 2026
  • Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար 10:3916 Հլս, 2026
  • Լուրեր 10։00 | Այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վարչաֆեստ» փառատոնը. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ 10:0016 Հլս, 2026
  • Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ 09:4816 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան 09:4316 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:4016 Հլս, 2026
  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը 09:1216 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 08:4716 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3716 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015