Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի զգալիորեն բարելավել են դիրքերը: Այս անվանակարգում Հայաստանն առաջ է եկել 15 կետով, իսկ Ադրբեջանի առաջխաղացումը 12 կետ է:
163 երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը, մինչդեռ Ադրբեջանը 120-րդն է: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում Վրաստանը 95-րդ հորիզոնականում է:
Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում Հայաստանը ստացել է 2.135, Վրաստանը՝ 2.116, Ադրբեջանը՝ 2.300 միավոր: Խաղաղասիրության ինդեքսը չափվում է՝ հաշվի առնելով երկրում ռազմականացման, անվտանգության, արտաքին ու ներքին հակամարտությունների գործոնները:
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ամենախաղաղասեր երկրները՝ Իսլանդիան, Նոր Զելանդիան ու Պորտուգալիան:
Խաղաղասերների ինդեքսում վերջին հորիզոնականները զբաղեցնում են Հարավային Սուդանը, Իրաքը, Սիրիան ու Աֆղանստանը: