Կիպրոսը վերականգնել է ավիափոխադրումները եվրոպական ևս հինգ երկրի հետ: Ավելի վաղ հայտարարվել էր 13 պետության հետ ավիահաղորդակցության վերսկսման մասին: Տեղեկությունը հայտնել են Կիպրոսի առողջապահության նախարարությունից՝ գրում է Korrespondent.net կայքը:
Կիպրոսի սահմանած Ա խմբի մեջ ներառված 18 երկրներն են՝ Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նորվեգիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեյցարիան:
Մինչև հունիսի 20-ն այս երկրներից Կիպրոս մեկնող զբոսաշրջիկները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն: Այս ժամկետից հետո տեղեկանքի անհրաժեշտություն չի լինի: