Իտալիայի Կալաբրիա շրջանի Չինկուեֆրոնդի բնակավայրը ծրագիր է ներկայացրել, որը թույլ է տալիս բնակարան գնել մեկ եվրոյով: Այս մասին տեղեկացնում է CNN Travel-ը:
Բնակավայրի քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի լուծելու դեպի խոշոր քաղաքներ երիտասարդների արտահոսքի խնդիրը:
Իտալական այս բնակավայրը գրավիչ է նաև համաճարակաբանական առումով: Կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում բնակավայրում վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել:
Բնակարան գնելու դեպքում սեփականատերը պետք է պարտավորվի այն վերանորոգել 3 տարվա ընթացքում: Սահմանված ժամկետում չվերանորոգելու դեպքում սեփականատերը կտուգանվի 20 հազար եվրոյով: