• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եթե ուզում ենք հաջողակ ու զարգացած երկիր լինել, կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ
Հասարակություն
17:1311 Հնս, 2020

Եթե ուզում ենք հաջողակ ու զարգացած երկիր լինել, կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX 2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթնաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում: Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack և IBM ընկերությունների հետ համագործակցությամբ՝ տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական վարչությունից։

Հայաստանի նախագահի ելույթին հետևել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ: Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի և այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների: CogX 2020-ի բանախոսների թվում են նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը և այլք: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 բանախոսներն ու ավելի քան 30 հազար մասնակիցները ներկայացնում և քննարկում են Covid-19 համավարակին ու առողջապահական ոլորտին, կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, տնտեսությանն ու աշխատաշուկայի ապագային վերաբերող խնդիրները՝ փորձելով պատասխանել միջոցառման հիմնական՝ «Ինչպե՞ս ճիշտ ապրել հետագա 10 տարիներին» հարցին:

Հանրապետության նախագահը նույնպես խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

Անդրադառնալով համավարակին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն վերջինը չի լինի, ուստի պետք է սովորել դիմակայել դրանց և առավել պատրաստ լինել: «Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, և մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, և պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձևը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։ Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առևտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, և կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը,- նշել է նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։ - Լուծումները գրեթե նույնն են, ինչ մյուս երկրներում»։

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այն փոփոխվող աշխարհի հետևանք ու արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր աշխարհում շատ ռիսկեր անկանխատեսելի են և շատ ավելի արագ են տարածվում։ «Դրանց դեմ պայքարելու ձևերը դասական չեն, որոնք մենք կիրառում էինք 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք պայքարում համավարակների դեմ այս նոր աշխարհում,- ասել է նախագահը: - Մենք ապրում ենք աշխարհում, որը միավորված է։ Գաղափարները, հաշվարկները, սկզբունքները, փիլիսոփայությունը, որոնք մենք կիրառում ենք բնության մեջ, շատ դեպքերում կարող ենք կիրառել նաև մարդկության համար։ Մենք տարանջատված չենք, մենք չենք ապրում բնությունից տարբեր տրամաբանությամբ»։

Նախագահի խոսքով՝ նոր աշխարհ մուտք գործելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է շատ բաներ վերարժևորել: «Շատ բաներ դառնալու են առավել կարևոր, նախևառաջ՝ առողջապահությունը։ Ուստի մենք պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա, գումար և ջանքեր ներդնենք այս ոլորտը զարգացնելու համար։ Մենք պետք է ավելի շատ գումար ծախսենք կենսաբանության և կենսաբանական տեխնոլոգիաների վրա։ Նաև շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաձևավորելու մեր տնտեսությունը, որոնք են լինելու այն գրավիչ ոլորտները, որտեղ մարդիկ ներդրումներ կկատարեն,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: - Կորոնավիրուսը շատ ու շատ հարցեր է ի հայտ բերել։ Այն մեզ ստիպում է մտածել մեր մոլորակի, մեր երկրի, մեր ընտանիքի ապագայի մասին։ Որտե՞ղ պետք է մենք գումար ներդնենք։ Միանշանակ, ապագայում արհեստական բանականությունն ունի կարևոր տեղ։ Վերջինս, այլ հայտնագործությունների հետ մեկտեղ, մոլորակի ապագայի շարժիչ ուժերից է, ինչպես, օրինակ՝ էլեկտրականության, համակարգիչների հայտնագործումը։ Մենք չպետք է վախենանք դրա ազդեցությունից, այլ փորձենք զարգացնել այդ ոլորտը, քանի որ դա կտրուկ փոխելու է աշխարհի ապագան։ Գիտությունը և տեխնոլոգիաները նոր գաղափարներ են ի հայտ բերելու։ Այս փոփոխությունների միջուկը լինելու է արհեստական բանականությունը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության ոլորտներում մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել»։

Պատասխանելով գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ երազում է, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր. «ATOM նախաձեռնության նպատակն է խրախուսել, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Դրա բաղադրիչներից մեկը նախևառաջ կրթությունն է։ Դու չես կարող նոր տեխնոլոգիաներ զարգացնել առանց երիտասարդ սերնդին կրթելու և ներգրավելու։ Երկրորդ բաղադրիչը ստարտափների մշակույթն է։ Աշխարհն արդեն իսկ դառնում է ստարտափների վայր։ Եթե դիտարկում ենք մեծ կազմակերպությունները, դրանք բոլորն էլ նոր գաղափարների ստարտափներ են։ Նույնը տեղի է ունենալու նաև ապագայում, քանի որ սա քվանտային գործընթաց է։ Պետք է աջակցել այն անհատներին կամ խմբերին, որոնք կարող են նոր գաղափարներով հանդես գալ և փոխել աշխարհը։ Իմ երազանքն է աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Thales Group-ը, Dassault Systemes-ը, Siemens-ը, ստեղծել փոքր լաբորատորիաներ, դրանց միջոցով կրթել երիտասարդներին այս ոլորտում, ինչպես նաև ֆինանսապես աջակցել նրանց՝ հետագա գործունեության համար»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսօր փոխվել են սովորելու ձևերը, փոխվել է կենսակերպը, էլեկտրոնային կառավարումը դարձել է մեր կյանքի մասը։ «Սա ավելի շատ վերածննդի ժամանակաշրջան է,- նշել է նախագահը: Սա անհատների ժամանակն է, որը կմիավորի մարդկային որակները՝ սկսած մշակույթից, գիտությունից, տեխնոլոգիաներից, ինչպես նաև մարդկային արժեքները։ Եթե դուք ունեք նոր առաջնորդներ, որոնք այս խոցելի նոր աշխարհում զուրկ են բարոյականությունից, բարոյական արժեքներից, ապա մեծ դժվարությունների առջև կկանգնեք։ Մենք պետք է նաև նրանց սովորեցնենք լինել պատասխանատու առաջնորդներ, պատասխանատու իրենք իրենց, իրենց ազգի, ընտանիքի, բնության առջև:

Բարոյականությունը կրոնի, ընտանեկան արժեքների հետ մեկտեղ պետք է կրթության մաս կազմի։ Լինելով մեկը, որը գովաբանում է քվանտային աշխարհը, ես շատ դասական եմ, երբ խոսքը արժեքների մասին է։ Դա մեծ կարևորություն ունի, քանի որ կրթության այս շղթայում կարևոր է չշեղվել այն ուղուց, թե ով ես դու, որտեղից ես գալիս։ Կարևոր է ստեղծել նոր արժեք, որը հիմնված կլինի ձեր ազգի, ընտանիքի և անձամբ ձեր ժառանգության վրա, ու զարգացնել ինչ-որ նոր բան»։

Կարևորելով կրթության դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս նոր աշխարհում կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. «Աշխարհի լավագույն համալսարաններին կամ դպրոցներին հասանելիությունը պետք է լինի ամենուր։ Հեռավոր գյուղերի աշակերտները կարող են նույն կրթությունը ստանալ, եթե համակարգը դա թույլ է տալիս, կամ եթե մենք ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ, օրինակ՝ կազմակերպելով լավագույն դասերը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության լավագույն դասախոսների, ուսուցիչների մասնակցությամբ։ Անշուշտ, յուրաքանչյուրը պետք է ամենալավին մոտենալու հասանելիություն ունենա աշխարհում։ Երբ մենք խոսում ենք մարդկային արժեքների մասին, ապա կարևոր է հիշել, որ մեզ առաջ է մղում ժամանակը։ Դուք ինչ-որ տեղ սկսում, ինչ-որ տեղ ավարտում եք ձեր կյանքը, մշտապես մտածում եք ապագայի, ձեր ազգի, ընտանիքի, երեխաների ապագայի մասին։ Կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է։ Եթե դու աղքատ երկիր ես և ուզում ես փոխել իրավիճակը, ապա դա հնարավոր է միայն կրթության միջոցով։ Մոլորակը գնալով ավելի ու ավելի շատ է դառնում բնական հարստության վրա չհիմնված։ Եթե դիտարկում ենք մեծ ընկերությունները, ապա դրանք գաղափարի, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններ են։ Ուստի ապագան գնալով ավելի ու ավելի շատ է հիմնված լինելու տեխնոլոգիաների վրա։ Հետևաբար, աղքատության դեմ պայքարի լավագույն ձևը կրթական ոլորտում ներդրումներ կատարելն է։ Կրթությունը պարտադիր է, և այս աշխարհը մեծ հնարավորություններ է տալիս դրա համար»։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր մեկ այլ գաղափարի՝ փոքր երկրների ակումբի ստեղծման հնարավորությանը։ «Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների և նոր մտածողության կարևորությունը։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել որպես ստարտափային ազգ։ Մեր երկիրը փոքր է, բայց մենք համաշխարհային ազգ ենք, և մեր երկիրը կարող է լինել հաջողակ և ազդեցիկ,- նշել է Արմեն Սարգսյանը և պարզաբանել։ - Սա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման ակումբ չէ։ Սա ակումբ է, որտեղ մենք կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ և համախմբվել միմյանցից սովորելու համար։ Մենք պետք է համախմբվենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ գործելու համար, այլ՝ հանուն այս մոլորակի։ Ակումբը նպատակ չունի փոխարինել կամ այլընտրանք լինել որևէ միջազգային կազմակերպության։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը և օգնել միմյանց։ Եթե մենք մտածենք որևէ կազմակերպության փոխարինելու մասին, մեր գաղափարը կձախողվի։ Մենք պետք է աջակցենք արդեն իսկ գործող կազմակերպություններին»։

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026
  • Առաջին ձայները. կոխլեար իմպլանտացիա՝ 7-ամսականում 20:5816 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ 20:5416 Հլս, 2026
  • ԱԲ-ի կիրառումը երեխաների շրջանում աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը 20:5116 Հլս, 2026
  • Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար 20:4816 Հլս, 2026
  • Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին 20:4416 Հլս, 2026
  • Յուլիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4116 Հլս, 2026
  • Գույների ճկունությունը «Սիրո պարը» ցուցահանդեսում 20:3816 Հլս, 2026
  • ԿԼ. «Փյունիկը» Հանրապետականում կընդունի «Մարսաշլոկին» 20:3416 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026
  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 18:5416 Հլս, 2026
  • Հայաստանում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով Կառավարությունը գումար է հատկացրել 18:4316 Հլս, 2026
  • Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը 18:3616 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին կարևորել են ՀՀ-ի և Իռլանդիայի փոխգործակցության ընդլայնումը 18:2916 Հլս, 2026
  • Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար 18:2416 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր 18:1916 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան 18:1316 Հլս, 2026
  • Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 18:0616 Հլս, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները 17:5916 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները 17:5316 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ գոյաբանական պատերազմ է մղում. Ղալիբաֆ 17:4616 Հլս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 17:3716 Հլս, 2026
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել 17:2316 Հլս, 2026
  • Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը 17:1416 Հլս, 2026
  • Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել 17:0316 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 / ԱՄՆ-ը չի պատրաստվում իշխանափոխության համար ցամաքային զորքեր ուղարկել Իրան. Վենս 17:0016 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները 16:5916 Հլս, 2026
  • Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 16:5216 Հլս, 2026
  • 9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար 16:4116 Հլս, 2026
  • ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար 16:2916 Հլս, 2026
  • Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին 16:1816 Հլս, 2026
  • Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը 16:0616 Հլս, 2026
  • ԱՄՆ նախագահը հանձնարարել է բրազիլական ապրանքների մեծ մասի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել. Ռուբիո 15:5716 Հլս, 2026
  • Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ 15:4416 Հլս, 2026
  • Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը 15:2916 Հլս, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները 15:1816 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները 15:0816 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ծառուկյանի միայն ապօրինի միջոցները 106 մլրդ դրամ են. ԳԴ-ն պահանջում է ևս 117 գույք 15:0016 Հլս, 2026
  • Սթարմերը ժամանել է Կիև՝ հավաստիացնելու Լոնդոնի անսասան աջակցությունը Ուկրաինային 14:5416 Հլս, 2026
  • Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ 14:4716 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները 14:3616 Հլս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 14:2416 Հլս, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 148 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1216 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 13:5816 Հլս, 2026
  • Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը ձերբակալված էր 2024 թվականից. Թրամփ 13:4216 Հլս, 2026
  • ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը 13:1916 Հլս, 2026
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ 13:0716 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ-ՀՀ՝ 74-26% բաժնեմասերով հիմնադրվում է TRIPP զարգացման ընկերությունը. Միրզոյան 13:0016 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է 12:5916 Հլս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 12:4916 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը 12:3716 Հլս, 2026
  • Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը 12:2516 Հլս, 2026
  • Կառավարությունը կսահմանի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ 12:1316 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 12:1016 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:0416 Հլս, 2026
  • Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. Կառավարությունը որոշում ընդունեց 11:5916 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքին 11:4916 Հլս, 2026
  • «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել 11:3916 Հլս, 2026
  • 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար ՀՀ մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 11:2616 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ 11:2216 Հլս, 2026
  • Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները 11:1216 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0016 Հլս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 10:4416 Հլս, 2026
  • Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար 10:3916 Հլս, 2026
  • Լուրեր 10։00 | Այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վարչաֆեստ» փառատոնը. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ 10:0016 Հլս, 2026
  • Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ 09:4816 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան 09:4316 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:4016 Հլս, 2026
  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը 09:1216 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 08:4716 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3716 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015