Միացյալ Նահանգների պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 26 տրիլիոն դոլարի: Այս մասին տեղեկացնում է CBS News-ը՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Ըստ համապատասխան գերատեսչության՝ ԱՄՆ պարտքի ահռելի չափը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված երկրի իշխանությունների գործողություններով:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ երկրի պետական պարտքը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք աճել է վեց տրիլիոնով: