ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ստեղծել սառցանավեր, որոնք կպաշտպանեն ԱՄՆ-ի շահերը երկրագնդի ծայրամասերում: Որոշումը կայացվել է բևեռային ռեսուրսների համար Ռուսաստանի և Չինաստանի հետ պայքարի ֆոնին:
«Արկտիկայում և Անտարկտիկայում ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության մասին» Թրամփի հուշագրում կոչ է արվում վարչակազմին՝ 60 օրվա ընթացքում մշակել ծրագիր՝ մինչև 2029 թվականը առնվազն երեք խոշոր սառցանավ կառուցելու մասին: Փաստաթղթով նախատեսվում է նաև ներկայացնել առաջարկներ այն վայրերի վերաբերյալ, որտեղ կկառուցվեն նոր օժանդակ բազաներ՝ երկուսը ԱՄՆ-ում, ևս երկուսը` օտարերկրյա տարածքում:
Այժմ ԱՄՆ-ն ունի երկու՝ մեկ մեծ ու հնացած «Բևեռային աստղն» ու մեկ միջին սառցանավ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ունի 40 սառցանավ, Ֆինլանդիան՝ 7, իսկ Կանադան և Շվեդիան՝ 6-ական:
Չնայած Չինաստանը մուտք չունի գնալ դեպի Արկտիկայի ափամերձ գիծ, այնուամենայնիվ հավակնում է Արկտիկական ռեսուրսներին և ֆինանսավորում է տարբեր ենթակառուցվածքային նախագծեր, գրում է The Guardian-ը: