80 հազար տոննա ամերիկյան նավթով բեռնված տանկերը ժամանել է Բալթյան Կլայպեդա նավահանգիստ: Այստեղից նավթը երկաթուղային ճանապարհով կհասցնեն բելառուսական Նովոպոլոտսկի նավթավերամշակման գործարան:
ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարումը հնարավոր դարձավ փետրվարին Մինսկում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համաձայնագրերի ստորագրումից հետո:
Նախկինում Բելառուսը գրեթե ամբողջ նավթը գնում էր Ռուսաստանից: Բայց անցած տարի կողմերը չկարողացան համաձայնության հասնել «սև ոսկու» գնի հարցում, և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարեց այլընտրանք փնտրել: Նոր համաձայնագրերի կնքումից հետո Բելառուսը սկսել է հումք գնել Նորվեգիայից, Ադրբեջանից և Սաուդյան Արաբիայից: