Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է բարեփոխումներ կատարել ոստիկանության համակարգում:
Երկրի իշխանությունները քննարկում են մի շարք առաջարկություններ, որոնց թվում են անօրինական վարքագիծ ցուցաբերած ոստիկանության ծառայողների տվյալների բազայի ստեղծումն ու ոստիկանության մարտավարության փոփոխությունները: Ակնկալվում է, որ նորամուծությունները կներկայացվեն հունիսի 11-ին:
Հունիսի 9-ին Վաշինգտոնի ոստիկանության վարչությունը հայտարարել էր մի շարք բարեփոխումների մասին, որոնց համաձայն՝ ոստիկաններին կարգելվի օգտագործել խեղդելով հանցագործ բռնելու մեթոդը:
Իսկ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն ամերիկյան ոստիկանության բարեփոխումներ էր խոստացել դեռևս հունվարի 7-ին: