ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե շաբաթվա սկզբին, Սպիտակ տանը վարչակազմի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ 10,000 զորք տեղափոխել «ամերիկյան փողոցներ»՝ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով առաջացած անկարգությունները ճնշելու համար:
Ինչպես նշել է արդարադատության դեպարտամենտի ղեկավարը, ԱՄՆ վարչակազմի բոլոր անդամներն ընդունել են, որ ճիշտ կլինի զինված ուժերը պահել պատրաստ վիճակում, բայց օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: