Ռուսական ծառայությունը, ճանապարհորդությունների պլանավորման նպատակով, հարցում է անցկացրել՝ պարզելու, թե Ռուսաստանի զբոսաշրջիկները որ ուղղությամբ կմեկնեն հանգստանալու ամռանը, երբ սահմանափակումներն ամբողջությամբ չեղարկվեն: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo.ru կայքը:
OneTwoTrip-ի հարցման համաձայն՝ ռուսաստանցիների գրեթե քառորդը ծրագրել է հանգիստն անցկացնել հայրենական հանգստավայրերում:
Սահմանները բացելուց անմիջապես հետո ռուսաստանցիների 38 տոկոսը կցանկանար հանգիստն անցկացնել եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում: 23.4 տոկոսին գրավում են Մերձբալթյան երկրները, Հայաստանն ու Բուլղարիան: 14.8 տոկոսը կցանկանար մեկնել Աֆրիկա, 12.6 տոկոսը՝ Ասիա: