Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման այսօրվա վիճակագրական տվյալները: Ամբողջ աշխարհում կա 6 միլիոն 852838 վարակված, մահացության ցուցանիշը կազմում է 398286, ապաքինվածները 3 միլիոն 352731 են:
Վարակվածների ու մահվան դեպքերի ցուցանիշով Միացյալ Նահանգները կրկին առաջատար է: Այս երկրում վարակված է 1 միլիոն 965912 մարդ, մահացել են ավելի քան 111000-ը, ապաքինվել՝ 738729-ը:
Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակվել է 646000 մարդ, մահացել՝ ավելի քան 35000-ը, ապաքինվածների թիվը կազմում է ավելի քան 302000:
Երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ վարակվածների թիվը մոտենում է 459000-ի, ապաքինվել է ավելի քան 221000 հիվանդ:
Հաջորդն Իսպանիան է: Եվրոպական այս երկրում կա 288058 վարակված, մահերն ավելի քան 27000-ն են:
Վարակվածների թվով հինգերորդ, սակայն մահացության ցուցանիշով երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Այստեղ 283311 վարակված կա, մահացել է ավելի քան 40000 հիվանդ:
Հաջորդում են՝ Հնդկաստանը, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Ֆրանսիան, Չիլին ու Մեքսիկան: