Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը սպառնացել է հետևել Միացյալ Նահանգների օրինակին և դուրս գալ ՄԱԿ-ի առողջապահական կառույցից: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Բրազիլիայի ղեկավարը հայտնել է, որ երկրի իշխանությանը դուր չի գալիս ԱՀԿ-ի «գաղափարական կողմնակալությունը»:
Լատինամերիկյան երկիրը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից հետո: Բրազիլիայում վարակվածների թիվը գերազանցում է 646000-ը, մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 35000: