ԱՄՆ Քոլորադոյի նահանգային խորհրդարանը միաձայն ընդունել է Ներկայացուցիչների պալատի 1336 բանաձևը, որը ենթադրում է Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների մասին դասավանդումը Քոլորադոյի կրթօջախներում: Այս մասին հայտնել է Քոլորադոյում Հայ դատի հանձնախումբը՝ գրում է Asbarez-ը:
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի վավերացմանն աջակցող Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ փաստաթղթի ընդունումը պաշտպանելու և գործընթացի հենց մեկնարկից հայկական համայնքին նախաձեռնությանը ներգրավելու համար:
Բանաձևը պետք է քննարկման ու քվեարկության դրվի նաև Քոլորադոյի Սենատում: Հաստատվելուց հետո փաստաթուղթը ստորագրման կուղարկվի նահանգապետին: