Չինաստանում անվտանգության աշխատակիցը մանկապարտեզում դանակահարել է 39 մարդու: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ հարձակման հետևանքով տուժածներից 37-ը երեխաներ են, երկուսը՝ մեծահասակ, այդ թվում՝ մանկապարտեզի տնօրենը: Վիրավորներից երեքը ծանր վիճակում են:
Հանցագործը ձերբակալված է: Գործի կապակցությամբ քննություն է սկսվել՝ պարզելու անվտանգության աշխատակցի շարժառիթները:
Չինաստանում զինված հարձակումները հաճախ են իրականացվում դանակի կիրառմամբ՝ հրազենային զենքի օգտագործման մասին խիստ օրենսդրության պատճառով: