ԱՄՆ-ում ռասիզմի և ոստիկանության դաժանության դեմ բողոքի ակցիաները չեն դադարում: Կողոպուտներն ու վանդալիզմը կասեցնելու համար մի քանի քաղաքում պարետային ժամ է հաստատվել:
ԱՄՆ 29 նահանգում տեղակայված է 18 հազար զինծառայող, որոնք աշխատում են ոստիկանության հետ: Պենտագոնը հաղորդել է, որ մոտ 1600 զինծառայող է տեղակայվել Վաշինգտոնի տարածքում:
Թրամփը կոչ է արել Նյու Յորքի իշխանություններին՝ դիմել Ազգային գվարդիայի աջակցությանը: Դրա համար անհրաժեշտ է նահանգապետ Էնդրյու Կուոմոնի համաձայնությունը, որը մինչև այժմ չի ընդունում այդ տարբերակը:
Նյու Յորքում ընդհարումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև: Ցուցարարները կոտրել են ցուցափեղկերը և թալանել խանութները Հինգերորդ պողոտայում: Բախումներ են տեղի ունեցել Trump International հյուրանոցի մոտակայքում: Թրամփի բնորոշմամբ՝ քաղաքը մասերի են բաժանում հասարակության անհաջողակներն ու տականքները:
Լրատվամիջոցները հայտնում են Չիկագոյում երկու ցուցարարի մահվան մասին: Վաշինգտոնում մարդիկ, անտեսելով պարետային ժամը, հավաքվել են Սպիտակ տան դիմաց: Լոս Անջելեսում խանութները դարձյալ թալանվել են:
Մասաչուսեթսը քաղաքացիական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ՝ ձերբակալման ժամանակ Ֆլոյդի մահվան պատճառով: Կանցկացվի հետաքննություն՝ պարզելու ռասիզմի առկայությունը ոստիկանական համակարգում: