Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին կոշտ քննադատել է Էրդողանի իշխանությանը, նախագահին «բեռ» անվանել։
Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ Էրդողանի իշխանությունը տեսնելով, որ ինքը գնացող է, չգնալու ճանապարհներ է փնտրում օրենքից ու ժողովրդավարությունից դուրս և այդպիսով վնաս հասցնում երկրի դեմոկրատիային։
«Էրդողանը ժողովրդավարության, տնտեսության, քաղաքական բարոյականության, վատնումի տեսանկյունից մեր երկրի համար մեծ բեռ է։ Նա տեսնում է դա և իր տեղում մնալու միջոցների փնտրտուքի մեջ է։ Սակայն այդ փնտրտուքները նրա համար ցանկալի արդյունք չեն տալու։ Ժողովուրդը սկսել է ավելի լավ ճանաչել Էրդողանին»,- ասել է Քըլըչդարօղլուն։