Պեկինը կտրուկ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու ԱՄՆ-ի պահանջին՝ քննարկելու Չինաստանի նախաձեռնած Հոնկոնգյան անվտանգության օրինագիծը: Չինաստանը Հոնկոնգը համարում է իր ինքնավարությունը և ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու համար, միաժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել «քաղաքական մանիպուլյացիան»:
Չինաստանն իր ինքնիշխանությունը հարգելու պահանջել է ներկայացրել նաև Մեծ Բրիտանիային, Կանադային, Ավստրալիային, որոնք նույնպես քննադատում են Պեկինի գործողությունները, և սպառնացել է պատասխան քայլերով: Իսկ Լոնդոնի նկատմամբ կկիրառվեն հատուկ միջոցներ, եթե պարզեցնի Հոնկոնգի բնակիչներին բրիտանական քաղաքացիություն տրամադրելու կարգը: