Մինեապոլիսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրը: Դրանք ուղեկցվում են անկարգություններով: Բողոքի ալիքը հասել է Մինեսոտա նահանգի Սենտ Պոլ մայրաքաղաք, թալանվել ու ավերվել է 170-ից ավելի խանութ ու ձեռնարկություն, հրկիզվել է Մինեապոլիսի ոստիկանությունը, սակայն իրավապահները տանիքից ուղղաթիռով հասցրել են հեռանալ շենքից: Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայրում չեն եղել ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց օգնությանն էր դիմել Մինեսոտայի նահանգապետը:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մինեապոլիսի իրադարձությունների առիթով մարդասիրական դասեր է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Իրեն բնութագրելով որպես իսլամական քաղաքակրթության մի մասնիկ՝ Էրդողանը Ղուրանից մեջբերումներ է արել՝ նշելով, որ «սպիտակը սևի և սևը սպիտակի նկատմամբ առավելություն չունի», մարդիկ հավասար են՝ անկախ մաշկի գույնից, կրոնից, էթնիկ պատկանելությունից, և իրենք «շարունակելու են պայքարը հանուն մարդկության իրավունքների պաշտպանության»։