Թվիթերը թաքցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի գրառումներից մեկը, սակայն այն հասանելի է ընթերցման համար։ Թվիթի վրա հայտնվել է հետևյալ գրառումը․ «Այս գրառումը խախտում է Թվիթերի կանոնը, որն արգելում է բռնության քարոզը։ Այնուամենայնիվ, Թվիթերի ղեկավարությունը որոշել է գրառումը թողնել հասանելի, քանի որ այն կարող է բխել հանրային շահերից»։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Նախագահ Թրամփի գրառումը վերաբերում է Մինեապոլիսի ոստիկանությունում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ծավալված զանգվածային բողոքի ակցիաներին։ Թրամփը նշել է, որ նա «Մինեապոլիս կուղարկեր Ազգային գվարդիան։ Երբ սկսվում է թալանը, սկսվում են նաև կրակոցներ»,- գրառման վերջում նշել է ԱՄՆ նախագահը։