Այսօրվանից Վրաստանում սպասարկվում են ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիները: Մայրաքաղաք Թբիլիսիում մետրոն նույնպես սկսել է աշխատել: Տրանսպորտն ամենօրյա ռեժիմով ախտահանվելու է:
Դիմակ կրելը պարտադիր է՝ տրանսպորտ մտնելու պահից, ուղևորության ամբողջ ընթացքում: Մետրոյում ոստիկանությունն է հետևելու, որ բոլոր ուղևորները դիմակով լինեն, ավտոբուսներում՝ մոնիթորինգ իրականացնող ընկերության աշխատակիցները:
Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին ասել էր, որ հաշվի առնելով վարակաբանների մասնագիտական խորհրդատվությունները՝ միկրոավտոբուսներում կոնդիցիոներները դեռևս չեն միացվելու: Դրանք երթևեկելու են բաց պատուհաններով: Տրանսպորտի թանկացման մասով Կալաձեն ասել էր, որ նման խոսակցություն չկա: