Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «հիմնական քարոզիչ» Մուհամմադ Հադիր Մուսա Ռամադանի մասին տեղեկություն ստանալու համար: Ըստ NEWSru.co.il-ի՝ այս մասին ասված է Ամերիկայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ մրցանակը վճարվելու է Արդարության պարգևի (RFJ) հիմնադրամից:
Մուհամմադ Հադիր Մուսա Ռամադանը հայտնի է նաև Աբու Բաքր ալ-Ղարիբ անունով և Հորդանանից է:
Ըստ Միացյալ Նահանգների՝ Ռամադանը առանցքային դեր է խաղում արմատականացմանն ու ամբողջ աշխարհում մարդկանց հավաքագրելուն ուղղված ԻՊ-ի քարոզչական գործողություններում: Նա վերահսկում է ԻՊ-ի բազմաթիվ քարոզչական տեսանյութերի արտադրությունը: