ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում ենք Հանրապետության օրվա առթիվ: Դեսպան Բանցհաֆը և Գերմանիայի դեսպանությունը սրտանց շնորհավորում են հայ ժողովրդին այս տոնի կապակցությամբ, տոն, որի նշանակությունը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ»,- շնորհավորել է դեսպանը: