Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ լիովին առողջ է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միաժամանակ, Կադիրովը չի հերքել, որ կորոնավիրոսի կասկածի պատճառով անցած շաբաթ մեկնել էր Մոսկվա՝ պարզելու վարակվելու հավանականությունը: Չեչնիայի լրատվամիջոցներում Ռամզան Կադիրովը կրկին հայտնվել էր վեց օր բացակայելուց հետո: