Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում է բժշկական հսկողության տակ՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Կադիրովի մոտ կորոնավիրուսի վարակի կասկածներ կային: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Չեչնիայի ղեկավարն օդանավով տեղափոխվել է Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկը: Ռամզան Կադիրովը վատառողջությունից սկսել էր դժգոհել մի քանի օր առաջ: Ավելի ուշ նրա վիճակն ավելի է վատացել, բժիշկներն էլ խորհուրդ են տվել դիմել Մոսկվայի հիվանդանոցներ:
Կադիրովի մոտ COVID-19 դեռևս չի ախտորոշվել: